|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ադրբեջանի և Թուրքիայի զինծառայողները զորավարժություններ կանցկացնեն թուրքական Սպարտա (Ըսպարտա) քաղաքում: Այս մասին Twitter- ի իր էջում հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:
«Մենք շարունակում ենք մեր համագործակցությունը Ադրբեջանի հետ` «Մեկ ազգ` երկու պետություն» սկզբունքով: Օդանավակայանում հանդիպեցինք ադրբեջանական հերոսական բանակի զինծառայողներին, որոնք Ըսպարտա էին ժամանել զորավարժությունների համար, որոնք կտևեն վեց շաբաթ»,- ասվում է Թուրքիայի նախարարության հայտարարության մեջ: