|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Տավուշի մարզպետարանին կտրամադրվի 234 մլն 228 հազար դրամ: Որոշումը կայացվեց Կառավարության այսօրվա նիստի ընթացքում:
«Նշված գումարից Չինարի գյուղում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքների համար կտրամադրվի 29.7 մլն դրամ, Ներքին Կարմիրաղբյուրում «Մայրիկ» մանկական պուրակի կառուցման աշխատանքների համար՝ 42.8 մլն դրամ, և 89 տների վերականգնման աշխատանքների համար՝ 161.6 մլն դամ»,- ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Շինաշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ: