|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Դեկտեմբերի 29-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որին մասնակցել են ենթակա զորամասերի հրամանատարներն ու տեղակալները, զորատեսակների և ծառայությունների պետերը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում Ճշգրտվել են մարտական պատրաստության պլանները, քննարկվել զինվորական ծառայության անվտանգությանն ու զինվորական կարգապահությանն առնչվող հարցեր: Զորամասերի հրամանատարները զեկուցումներ են ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ: Մատնանշելով առկա խնդիրների լուծման ուղիները՝ զորամիավորման հրամանատարը շեշտել է, որ անհրաժեշտ է առավել ուշադրություն դարձնել ձմեռային պայմաններում մարտական հերթապահության կազմակերպմանը: