|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի համատեղ դիտարկման կենտրոնում ներգրավված թուրք զինվորականները մեկնել են Ադրբեջան»:
Ըստ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի՝ «Ղարաբաղի հարցով համատեղ դիտարկման կենտրոնում կաշխատեն Թուրքիայի զինված ուժերի 1 գեներալ և 35 սպաներ»:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը և Թուրքիան համաձայն են, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը չպետք է օգտագործվի օտարերկրյա վարձկանների կողմից տարածաշրջան ներթափանցելու փորձերի համար: