|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ազգային ժողովն այսօր փակ, գաղտնի քվեարկությամբ դադարեցրեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները:
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունների դադարեցմանը կողմ է քվեարկել 78 պատգամավոր, դեմ՝ 4 պատգամավոր, 2 քվեաթերթիկ անվավեր է եղել: