|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Դեկտեմբերի 25-ին Հունաստանի կառավարությունը հրապարակել է նախագահի հրամանագիր Իոնական ծովի տարածքային ջրերը 12 մղոնով ընդլայնելու վերաբերյալ: Նախկինում տարածքը վիճարկվում էր նաև Ալբանիայի կողմից:
Հունական Protothema պարբերականը մանրամասն զեկույց է հրապարակել նախագահի որոշման վերաբերյալ՝ այն անվանելով «հստակ ուղերձ Թուրքիային», քանի որ փաստաթղթի տեքստում շեշտվում է, որ, ՄԱԿ-ի կոնվենցիային համապատասխան, Հունաստանի կառավարությունն իրավունք ունի «տարածքային ջրերում տարածելու այս կետի դրույթը»:
Տարածքային ջրերի ընդլայնումը նշանակում է Հունաստանի Բացառիկ տնտեսական գոտու ընդլայնում Իոնական ծովում, որտեղ երկիրը կարող է որոնել հանքավայրեր և օգտագործել ռեսուրսները, այդ թվում՝ ջրից և օդից էլեկտրաէներգիա արտադրելու համար:
Ակնկալվում է, որ Ալբանիայի և Հունաստանի միջև համաձայնագիրը կստորագրվի Հաագայում՝ Միջազգային դատարանում: