|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները, ՆԳՆ-ի հետ համատեղ, կանխել են Մախաչկալայում ահաբեկչության նախապատրաստում. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Խմբի անդամները պլանավորել էին պայթուցիկ սարք գործի դնել իրավապահ մարմինների վարչական շենքերից մեկի մոտ, որին կհաջորդեր զինված հարձակումը Դաղստանի Հանրապետությունում ՆԳՆ աշխատակիցների վրա»,- հայտնել է ԱԴԾ-ն:
Նշվում է, որ դեկտեմբերի 25-ին անվտանգության աշխատակիցները բերման են ենթարկել միջազգային ահաբեկչական կազմակերպության՝ «Իսլամական պետության» բջջի չորս անդամների: Նրանց տան պահոցում հայտնաբերվել է զենք և զինամթերք: Նաև հեռախոսներում նամակագրություն է բացահայտվել օտարերկրյա համակարգողների հետ:
Հետաքննությունը քրեական գործ է հարուցել՝ ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցության համար հոդվածով: