|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքական իշխանամետ Türkiye հրատարակությունը Ղրիմն անվանել է «հնագույն թյուրքական երկիր, որը Ռուսաստանն անարդարացիորեն զավթել է»: Այս ամսագրից հետո նույն հայտարարությունը հրապարակվել է մի քանի այլ լրատվամիջոցներում:
Թուրք փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանը «բռնակցել է» թերակղզին, որն իրականում «հին թյուրքական երկիր է»: Ավելին՝ դա արվել է «ուժի գործադրմամբ»:
Նշվում է նաև, որ տարածաշրջանը «շփման ամենակարևոր կետն է» Թուրքիայի և Ուկրաինայի միջև հարաբերություններում: Ինչպես հայտնի է, թերակղզու «օկուպացիայի» վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում քվեարկության ժամանակ Անկարան սատարել է Կիևին: