|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել Գիորգի Գախարիային վարչապետ նշանակելու մասին. հայտնում է նախագահի վարչակազմը:
Գախարիան երկրորդ անգամ է դարձել վարչապետ: Հինգշաբթի նա խորհրդարանին ներկայացրել էր կառավարության նոր կազմը և կառավարության ծրագիրը: Օրենսդիր մարմինը ձայների մեծամասնությամբ վստահության քվե էր տվել նրան:
«Վրաստանի Սահմանադրության 56-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` Գիորգի Գախարիային նշանակել Վրաստանի վարչապետ»,- ասվում է կարգադրության մեջ:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ստացել է խորհրդարանի 150 տեղերից 90-ը:
Նոր ձևավորված կառավարության անդամներն են՝