|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հստակ և աներկբա նշված են եղել այն շրջանները, որտեղից հայկական զինված ուժերն արդեն իսկ դուրս են բերվել: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը, պատասխանելով «Այսօր» լրատվականի հարցին։
Հարց. Ռուսական «Կոմերսանտ» թերթին տված իր մեկնաբանությունում՝ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը պնդել է, որ «հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղից»: Ինչպես կմեկնաբանեք դա:
Պատասխան. Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հստակ և աներկբա նշված են եղել այն շրջանները, որտեղից հայկական զինված ուժերն արդեն իսկ դուրս են բերվել:
Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի միակողմանի մեկնաբանությունները նպատակ ունեն արդարացնելու վերջին օրերին իր կողմից արցախա-ադրբեջանական շփման գծում հրադադարի կոպիտ խախտումները, որոնք հակասում են վերոնշյալ հայտարարության դրույթներին: