|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հին Շենը շարունակում է ադրբեջանցիների կողմից շրջափակման մեջ մնալ, երեկվանից միայն մի բան է փոխվել, որ ռուս խաղաղապահները ևս հսկում են գյուղը, նույն տեղում են, ինչ մենք: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ Շուշիի շրջանի Հին Շենի համայնքապետ Սամվել Սարգսյանից:
Ըստ ռուսական լրատվամիջոց «Վարգոնզո»-ի՝ գյուղն ապաշրջափակվել է, որը Սարգսյանը հերքեց:
Գյուղում տիրող իրավիճակի մասին վերջինս նշեց. «Բնակիչները չեն տարհանվել, ճանապարհը փակ է, բնակիչներն էլ չեն ուզում գյուղը լքել. ո՞ւր գնան, ինչի՞ լքեն: Պաշտպանվում ենք, պաշտպանելու ենք, մեր զորքն այստեղ է, մեր հայկական բանակն այստեղ է, մեր կամավորներն այստեղ են, փառք նրանց»: