|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ոստիկանների քաշքշոցի հետևանքով քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ՝ հայտնում է Yerkir.am-ը։
Ֆրանսիայի հրապարակում «Արժանապատվության երթի» մասնակիցների վրա գրոհեցին մեծաթիվ ոստիկաններ, որի ընթացքում ցուցարարներից մեկը տուժեց՝ հարվածներից ու հեղձուկից գիտակցությունը կորցնելով ու պառկելով գետնին: Ուշքի գալով՝ նա բողոքում էր աջ կողքի ցավից։
Ոստիկանները զուգահեռ շարունակում էին բերման ենթարկել մեծաթիվ քաղաքացիների՝ այդ թվում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։