|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԵՄ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարները ուրբաթ Բրյուսելում կայացած գագաթնաժողովում պայմանավորվել են ընդլայնել Արևելյան Միջերկրական ծովում ապօրինի հորատման համար Թուրքիայի նկատմամբ գոյություն ունեցող անհատական պատժամիջոցների ցուցակը:
«ԵՄ առաջնորդները հանձնարարել են Խորհրդին՝ համաձայնեցնել լրացուցիչ ցուցակները, որոնք հիմնված են 2019 թվականի նոյեմբերի 11-ի որոշման վրա՝ կապված Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի կողմից ապօրինի հորատման վերաբերյալ սահմանափակող միջոցների հետ», - ասվում է փաստաթղթում:
Եզրակացություններում նշվում է, որ ԵՄ-ն կշարունակի պաշտպանել իր և անդամ պետությունների շահերը: