|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայաստանի քաղաքացիների անձնագրերի արտադրությունը կարող է իրականացվել հենց Հայաստանում: Այս մասին դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովի նիստում ասաց հանրապետության փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:
Նա, մասնավորապես, նշեց, որ ավելի վաղ հայտարարվել էր կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրման նոր մրցույթ: Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել 6 եվրոպական ընկերություններ: «Պարտադիր չէ, որ մցույթում հաղթող ընկերությունը ամբողջ գործընթացը կազմակերպի այն երկրում, որը նա ներկայացնում է:
Չի բացառվում, որ արտադրության եւ տպագրության գործընթացը մենք կազմակերպենք եւ իրականացնենք Հայաստանում՝ ապահովելով ընկերության բոլոր պահանջները եւ լուծելով անվտանգության խնդիրները»,- ասաց Ֆիդանյանը: