|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Նոյեմբերի 30-ին ռուս խաղաղապահների կողմից բացված թեժ գծի միջոցով տեղեկություն է ստացվել այն մասին, որ Խրամորթ գյուղում անհետ կորել են Համբարձումյան Ադեմնիկը և Խաչատուրյան Ռամիդը: Այս մասին տեղեկացնում է ռուս խաղաղապահների տելեգրամյան էջը։
Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ներկայացուցիչները հայտնել են, որ նրանք ձերբակալվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում և տեղափոխվել Բաքու:
Ռուս խաղաղապահների և ադրբեջանական կողմի բանակցությունների արդյունքում հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել նրանց վերադարձնելու վերաբերյալ:
Դեկտեմբերի 4-ին Համբարձումյանը և Խաչատուրյանը Ռուսաստանի ռազմաօդային ուժերի օդանավով տեղափոխվել են Երևան և հանձնվել Հայաստանի սահմանային ծառայությանը: