|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում և Ստեփանակերտի Կրկժան թաղամասում նոյեմբերի 28-ին, ժամը 11։45-ին կիրականացվի ականների, չպայթած ռումբերի և հրթիռների վնասազերծում։
Այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:«ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը զենք-զինամթերքը հավաքել են բնակավայրերին հարող տարածքներից։ Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել՝ սակրավորներն են աշխատում»,- նշում են ԱԻՊԾ-ից և հորդորում քաղաքացիներին՝ որևէ զենք կամ անծանոթ իր հայտնաբերելու դեպքում, անհապաղ զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն։