|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը դռնփակ նիստ էր հրավիրել, որին ներկա էր նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Այս մասին հայտնում է hetq.am-ը։
Շուրջ երկու ժամ տևած դռնփակ հանդիպումից հետո քաղաքական մեծամասնության պատգամավորները հեռանում էին հանդիպումից` հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին։ Խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը միայն հայտնեց, որ հանդիպմանը ներկա է եղել Արցախի նախագահը:
Նկատենք, սակայն, որ Արայիկ Հարությունյանը գլխավոր մուտքով չէր խորհրդարան մուտք գործել ու դուրս եկել, և նրա ներկայությունը լրագրողների համար անակնկալ էր: Իգիթյանը հայտնեց, որ Արցախի նախագահի հետ քննարկել են ռազմագերիներին, փախստականներին և առհասարակ Արցախին վերաբերող հարցեր: Լրագրողների զարմացած հարցին, թե Արայիկ Հարությունյանն էլ էր այստե՞ղ, Իգիթյանը զարմացած արձագանքեց, թե՝ «ինչու, դուք չգիտեի՞ք այդ մասին»:
Իգիթյանի խոսքով` դռնփակ նիստում ռազմական դրությունը չեղարկելու հարց չի քննարկվել: Հիշեցնենք, որ ընդդիմությունը նոյեմբերի 26-ին արտահերթ նիստ է հրավիրել այդ օրակարգով: