|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մոսկվայի դրամատիկական թատրոնի կոլեկտիվն ընդհանուր ժողովի ժամանակ որոշում է կայացրել դիմել մայրաքաղաքի մշակույթի դեպարտամենտին՝ թատրոնը Արմեն Ջիգարխանյանի անունով կոչելու խնդրանքով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և տնօրեն Արմեն Ջիգարխանյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 14-ի լուսաբացին` կյանքի 86-րդ տարում:
Թատերախումբը Մոսկվայի մշակույթի դեպարտամենտին խնդրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակել հանրահայտ դերասան և ռեժիսոր Սերգեյ Գազարովին: