|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը ազատման դիմում է ներկայացրել։
Նա Hraprak.am-ին հաստատել է այդ տեղեկությունները՝ ասելով, որ պատճառների մասին կխոսի առաջիկայում հրավիրվելիք իր ասուլիսի ընթացքում։
Հիշեցնենք նաեւ, որ Մովսես Հակոբյանը գլխավոր ռազմական տեսուչ էր նշանակվել հեղափոխությունից հետո՝ անցած տարվա մայիսի 24-ից, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Մինչ այդ նա զբաղեցնում էր զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Իսկ ավելի վաղ երկար տարիներ ղեկավարել է Արցախի պաշտպանության բանակը: