|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերը մասնակցելու են Լեռնային Ղարաբաղում «ադրբեջանցիների և հայերի անվտանգության ապահովման գործողություններին»:
Նրա խոսքով՝ տարածաշրջանի բոլոր երկրները սատարել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարությանը Լեռնային Ղարաբաղի գոտում հրադադարի մասին: «Մեր բոլոր հարևանները հայտնել են իրենց աջակցությունը: Եվ մեր հարևաններից երկուսը` Ռուսաստանը և Թուրքիան, կմասնակցեն ադրբեջանցիների և հայերի անվտանգության ապահովման գործողություններին»,- չորեքշաբթի հայտարարել է Ալիևը Բաքվում Նիդերլանդների նոր դեսպանի հետ հանդիպման ժամանակ. հաղորդում է AzerTAc- ը։