|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումներն ընդգրկվել են Լեռնային Ղարաբաղ ուղարկված խաղաղապահ զորախմբի կազմում. հայտարարել է ՌԴ ԶՈւ ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:
«Խաղաղապահ գործողության տարածքում խաղաղապահ զորամիավորման մաս կազմող ռազմական ոստիկանության ստորաբաժանումները նույնպես առաջադրանքներ կկատարեն: Նրանք պատասխանատու են շփման գծի երկայնքով պարեկություն իրականացնելու, ավտոշարասյուններն ու բեռները ուղեկցելու համար»,- ասել է Ռուդսկոյը չորեքշաբթի տեղի ունեցած ճեպազրույցում:
«Գործողությունը կառավարելու համար ստեղծվել է խաղաղապահ ուժերի հրամանատարություն, որը ներառում է զինված բախումներում զորքերը ղեկավարելու մեծ փորձ ունեցող սպաներ»,- հավելել է նա: