|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանին հասկանալի չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հուզական արձագանքը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա վարձկանների մասին խոսքին: Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ գործակալությանը ասել է Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրը:
«Անկեղծ ասած՝ մեզ այնքան էլ հասկանալի չէ հարգելի Իլհամ Հեյդարի Ալիեւի հուզական արձագանքը Սերգեյ Վիկտորի Լավրովի մեկնաբանությանը,- ասել է գործակալության աղբյուրը:- Միգուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ցույց են տվել ուրիշի նյութեր կամ ներկայացրել են իրենց սեփական մեկնաբանությունը»:
«Միեւնույն ժամանակ, մենք մնում ենք համոզված, որ վարձկան զինյալների ներթափանցումը Անդրկովկաս սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Ռուսաստանի կայունությանը եւ անվտանգությանը»,- հավելել է աղբյուրը: