|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 28 շաբաթական հղի կինը։ Այս մասին հաղորդում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:
«Նրա առողջական վիճակը բժիշկների հավաստմամբ` բավարար է։
Ռուզաննայի ամուսինը հայրենիքի պաշտպանության դիրքերում է։ Նրանք սպասում են առաջնեկին։
Վերջինիս միայն հուզում է թշնամու կողմից ծննդատան ուղղությամբ պարբերաբար հրետակոծումը, որն ըստ նրա, դուրս է բարոյական բոլոր սահմաններից։
Նշենք, որ երեկ երեկոյան, նույն ուղղությամբ թշնամին այս պատերազմի ընթացքում արդեն 2-րդ անգամ կրակ է բացել «Սմերչ»կայանքից, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում եղել են տուժածներ»,-ասված է հաղորդագրության մեջ: