|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ադրբեջանական հաքերները հրապարակել են հայկական կողմի՝ իբր զոհված զինծառայողների կեղծ ցուցակ՝ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել հասարակության վրա և կասկածներ սերմանել: Այս մասին հայտնել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Ռազմական դրության ժամանակ, բարեբախտաբար, փակ է ընտրողների ռեգիստրը, սակայն երկար տարիներ ոստիկանության կայքէջում ֆայլերով տեղադրվել են ընտրողների ցուցակները: Կարելի էր ամբողջ բազան ներբեռնել և օգտագործել: Պարզ է, որ ադրբեջանցիները նույնպես ներբեռնել են և հիմա այդ բազան ինչպես կցանկանան, կօգտագործեն»,- ասել է Մարտիրոսյանը:
Տեղեկատվական անվտանգության փորձագետը նշեց, որ Ադրբեջանը կոտրած հայկական ալիքներով և մեկնաբանություններում տարածում է այդ կեղծ ցուցակները: