|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՀՅԴ Գանատայի երիտասարդական միութիւնը, ՀՅԴ «Արմէն Գարօ» ուսանողական միութիւնն ու Մոնթրէալի հայ համալսարանական ուսանողական միութիւնները Հոկտեմբեր 8-ին նախաձեռնեցին եռօրեայ բողոքի նստացոյց Գանատական հեղինակաւոր լրատուամիջոցներու առջև. այս մասին հաղորդում է «Հորիզոն»ի աւագ աշխատակից Արմինէ Մուքոյեանը։

Նստացոյցը CBC Canada Հանրային հեռուստաընկերութեան դիմաց էր։ Երիտասարդները պահանջում են դատապարտել թուրք-ադրբեջանական նախայարձակումը Արցախի վրայ, ընդունել նրանց որպէս նախայարձակ, ճանաչել Արցախի ինքնորոշման իրաւունքը։ Նրանք փակեցին CBC֊ի ճանապարհը, CBC-ի շէնքի ճակատին փայլեցրեց տուին «Արցախը Հայաստան է» «Արցախը հզօր է» «թուրքր նախայարձակ է» լոզունքները։
Երիտասարդների ձայնը մեծ արձագանք է գտել ոչ միայն Գանատայի հասարակութեան, այլև գանատական հեղինակաւոր մամուլներում։