|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Սփյուռ» տեղեկատվական համակարգը, ՀՀ պաշտպանության նախարարության համաձայնությամբ, ժամանակավորապես դադարեցնում է Հայաստանի և Արցախի կազմակերպությունների, պետական և հանրային նշանակության կառույցների հասցեների և քարտեզների տարածումը։ Այս մասին «Սփյուռ» տեղեկատվական համակարգից։
«Հարգելի գործընկեր,
ռազմական դրությամբ պայմանավորված, «Սփյուռ» տեղեկատվական համակարգը, ՀՀ պաշտպանության նախարարության համաձայնությամբ, ժամանակավորապես դադարեցնում է Հայաստանի և Արցախի կազմակերպությունների, պետական և հանրային նշանակության կառույցների հասցեների և քարտեզների տարածումը spyur.am կայքում և
«Spyur» բջջային տեղեկատուում:
Հորդորում ենք Հայաստանի և Արցախի կազմակերպություններին, պետական կառույցներին ևս միջոցառումներ ձեռնարկել և ժամանակավորապես հեռացնել տեղորոշման մասին տեղեկություններն առցանց հարթակներից»,- ասվում է հայտարարության մեջ: