|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները կդադարեցվեն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 18: 00-ին: Այս մասին հայտնում է EADaily-ի թղթակիցը՝ հղում կատարելով ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներին:
«Կողմերն արդեն համաձայնության են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ», - ասել է աղբյուրը:
Կայքը գրում է, որ ըստ առկա առկա տվյալների՝ Ադրբեջանը, ունենալով բազմաթիվ կորուստներ կենդանի ուժի և սարքավորումների մեջ, այդուհանդերձ էապես բարելավել է իր դիրքերը Լեռնային Ղարաբաղի հարակից անվտանգության գոտում: Միևնույն ժամանակ, Հայաստանի զինված ուժերի և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կատաղի դիմադրության շնորհիվ, թույլ չտրվեց Ադրբեջանի զորքերին կայծակնային պատերազմ իրականացնել և վերականգնել վերահսկողությունը չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: