|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թալիշական Tolish Media լրատվամիջոցը ահազանգում է, որ առաջին հերթին փամփուշտի տակ են ուղարկվում մեծ մասամբ թալիշ, թաթ, լեզգի և ավար ազգերի ներկայացուցիչները:
Լրատվամիջոցը նշում է, որ պատերազմի առաջին երկու օրերին թալիշների զոհերի թաղումները լուսաբանելը հետապնդում էր հայ ժողովրդի դեմ վրիժառուական զգացմունքներ առաջացնելու նպատակ, որից հետո թալիշները պետք է նետվեին սահման: «Սակայն սոցցանցերում այդ ամենը հակառակ ռեակցիան է առաջացրել, որից հետո իշխանությունները հրաժարվեցին նման քարոզչությունից: Դրանից հետո նման նյութերը միանգամից անհայտացան, սակայն դա չէր նշանակում, որ սահմանին մեր զավակները չեն զոհվում»,- գրում է կայքը և հավելում, որ անհրաժեշտ չէ ունենալ առողջ բանականություն` հասկանալու համար, որ այս պատերազմի տվյալ փուլն օգտագործվում է նաև Իրանի դեմ: