|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Գորիսի ԲԿ-ն ծառայում է որպես տարհանման կետ։ Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից։
«Գորիսի ԲԿ-ն ծառայում է որպես տարհանման կետ
Արցախից Հայաստան վերադարձի ճանապարհին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է նաեւ Գորիսի բժշկական կենտրոն, որն այս պահին ծառայում է` որպես վիրավորների միջանկյալ տարհանման կետ:
Տարհանումն իրականացվում է թե շտապօգնության մեքենաներով եւ ռեանիմոբիլներով, թե սանիտարական ավիացիայի 2 ուղղաթիռով:
Հիշեցնենք, որ Գորիսի բժշկական կենտրոն են գործուղվել մասնագետներ մայրաքաղաքից, նաեւ համալրվել է անհրաժեշտ պարագաներով: