|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ադրբեջանում ռազմական դրություն մտցնելու պատճառով Բաքվի Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանը մի շարք թռիչքներ ժամանակավորապես դադարեցնում է:
Մասնավորապես, մինչեւ սեպտեմբերի 30-ը Բաքու-Նախիջեւան-Բաքու ուղղությամբ նախատեսված բոլոր թռիչքները դադարեցվել են, չեղյալ է հայտարարվել հոկտեմբերի 1-ին նախատեսված Բաքու-Լոնդոն-Բաքու եւ Բաքու-Բեռլին-Բաքու չվերթերը:
Բացի այդ, FlyDubai-ը չեղարկել է Դուբայ-Բաքու-Դուբայ երթուղով սեպտեմբերի 29-ին նախատեսված թռիչքը, հոկտեմբերի 1-ին եւ 3-ին «Աէրոֆլոտ» ավիաընկերության Մոսկվա-Բաքու-Մոսկվա թռիչքները, հոկտեմբերի 1-ին եւ 4-ին նախանշված «Բելավիա» ավիաընկերության Մինսկ-Բաքու թռիչքները: