|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՍԴ-ն նոր նախագահ չի ընտրել: Այս մասին լրագրողներին հայտնեց Էդգար Շաթիրյանը, մանրամասնելով, որ այսօր քննարկվել է լրատվամիջոցների կողմից այն լուսաբանելու հարցը։
Շաթիրյանը հրաժարվեց ներկայացնել, թե ովքեր են իրենց թեկնածությունն առաջադրել ՍԴ նախագահի պաշտոնում, միայն փաստեց, որ նիստն ընդմիջվել է եւ կշարունակվի վաղը՝ ժամը 11։00-ին։
«Ըստ էության, Սահմանադրական դատարանը անցում չի կատարել օրակարգի հարցերին՝ նախագահի և փոխնախագահի ընտրությանը։ Քննակման առարկա են դարձել կազմակերպական հարցեր, հիմնականում ԶԼՄ-ների դիմումները՝ նիստը լուսաբանելու հարցով»,- ասաց նա։
Շաթիրյանը նշեց՝ որոշվել է նիստը դռնփակ անցկացնել, բայց այն կտեսաձայնագրվի։
Իր հերթին՝ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանն էլ հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել, նշելով․ «Ոչինչ չունեմ ասելու»,-ապա կատակեց,- «Հռոմի պապի ընտրությունների պես է լինելու»: