|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ուզբեկստանի փոխվարչապետ Ուկտամ Բարնոեւը մահացել է կորոնավիրուսից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի կառավարությանը կից օպերատիվ շտաբին:
Ուզբեկստանում գրանցվել է վարակման 51 235, մահվան 429 դեպք, ապաքինվել է 47 271 մարդ:
«Ուկտամ Իսաեւիչ Բարնոեւը մահացել է 56 տարեկանում կորոնավիրուսի հետեւանքով առաջացած բարդացումներից»,-ասել է օպերատիվ շտաբը:
Հուլիսի վերջին կորոնավիրուսի հետեւանքով առաջացած բարդացումներից մահացել էին խորհրդարանի ղեկավար Մուսա Երնիյազովը եւ Ուզբեկստանի ֆինանսների փոխնախարար Երկին Տուրսունովը: