|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայում սեպտեմբերի 17-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 66 մարդ։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։
Նշվում է, որ 1 օրում անցկացված 109.985 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․648 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.143 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 263.745 մարդ, իսկ 1.372 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Մինչև այժմ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 298.039 և մահվան 7․315 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 8 մլն 965.165-ի։