|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ֆրանսիայում մեկ օրում 10.593 մարդ է վարակվել կորոնավիրուսով, ինչը թարմացրել է ռեկորդը. հայտնում է Le Figaro պարբերականը:
Ավելացել է նաև վերակենդանացման բաժանմունքներում գտնվող հիվանդների թիվը: Այս պահի դրությամբ եվրոպական երկրում վարակի 896 օջախ կա, ընդ որում՝ 84 նոր օջախ է հայտնաբերվել վերջին մեկ օրում: Օջախներից 143-ը տարեցների հաստատություններում են:
Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվել է 415.481 մարդ, մահացել՝ 31.095 մարդ: