|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Բաքվի կենտրոնում վերամբարձ կռունկն ընկել է մեքենաների ու բնակելի շենքի վրա. հայտնում է gazeta.ru-ն՝ Ադրբեջանի մայրաքաղաքի տրանսպորտային գործակալության մամուլի ծառայությանը հղումով։
«Դեպքը տեղի է ունեցել Ազադլըգ պողոտայի Յուսիֆբեյլի փողոցի մոտակայքում: Հաշվի առնելով սա՝ մենք վարորդներին խնդրում ենք այլընտրանքային փողոցներով երթևեկել»,- ասվում է հաղորդագրությունում։
Ականատեսների խոսքով՝ կռունկի մի մասն ընկել է բնակելի շենքի վրա, մյուս մասը՝ մեքենաների: Վնասվել է 6-7 մեքենա: Զոհերի մասին չի հաղորդվում: