|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատակիցները մասնագիտական երկամսյա վերապատրաստում են անցել: ՊԵԿ ուսումնական կենտրոնի աջակցությամբ հեռավար եղանակով կազմակերպված տեսական դասընթացին հաջորդել են գործնական
պարապմունքները ՊԵԿ տարբեր ստորաբաժանումներում:
Մոտ 50 մասնակից կատարելագործել է մասնագիտական հմտությունները և խորացրել մաքսային արժեքի որոշման, ապրանքային հայտարարագրի լրացման կարգի, ապրանքների դասակարգման ու մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գիտելիքները: Դասընթացի վերջին օրն ամփոփվել են մասնակիցներին հետաքրքրող հարցերի պատասխանները:
Վերապատրաստում անցած մասնագետները Գյումրիում ԱՏԳ կենտրոնի ամբողջական գործարկումից հետո սպասարկելու են մաքսային գործընթացները: