|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արևմտյան երկրների ղեկավարներին առաջարկեց ուշադրություն դարձնել սեփական խնդիրների վրա: Նա այդ մասին հայտարարել է օգոստոսի 19-ին Անվտանգության խորհրդի նիստում. հայտնում է «Բելտա»-ն:
Հանրապետության ղեկավարին վրդովեցրել է այն փաստը, որ արևմտյան երկրները բացահայտ հայտարարում են դրամահավաքի մասին Բելառուսում անցկացվող բողոքի ցույցերի համար: Լուկաշենկոն հայտարարել է, որ շատ գումարներ կանխիկ են գալիս:
Նա խորհուրդ է տվել ԵՄ պլանավորված հանդիպմանը քննարկել Ֆրանսիայում դեղին բաճկոնների կամ ԱՄՆ-ում անկարգությունների խնդիրը:
Լուկաշենկոն հավելել է, որ չպետք է կենտրոնանալ Բելառուսի վրա, որպեսզի ուշադրությունը շեղվի Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և այլ երկրների խնդիրներից: «Ինձ թվում է, որ այդ պարոնայք գերան ունեն իրենց աչքերում: Բայց նրանք դա չեն տեսնում », - ասել է Բելառուսի առաջնորդը: