|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որին կից հրապարակել է ՀՀ դեսպանության կողմից տրամադրված հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների և ադրբեջանա-թուրքական արձագանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության՝ վերջինիս գրասենյակի կողմից չեխերեն թարգմանված տարբերակը։ Դեսպանության տրամադրած տեղեկատվությանը կից Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան կատարել է հետևյալ գրառումը․
«Հրապարակում եմ Պրահայում ՀՀ դեսպանությունից ստացված նյութը, որը ցույց է տալիս, թե ինչ վտանգավոր դրության մեջ է ևս մեկ անգամ հայտնվել Հայաստանի Հանրապետությունը, ինչը մեզ ցավոք արդեն հայտնի է Հայոց ցեղասպանության սարսափների պատմությունից։
Բացի այդ, Սուրբ Սոֆիայի տաճարի՝ քրիստոնեական բազիլիկայի և Պոլսո պատրիարքի նստավայրի մզկիթի վերածումը և դրան առնչվող բոլոր քաղաքական իրադարձություններն ինձ նույնպես մեծ մտահոգություն են պատճառում։ Խնդրում եմ բոլոր հավատացյալներին չմոռանալ աղոթել հայ ժողովրդի խաղաղության և ազատության համար»։