|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
System of a Down հայտնի խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-յան իր միկրոբլոգում կոչ է արել միանալ DEFENDARMENIA.COM միջնորդագրին։
Նա, մասնավորապես, նշել է. «Թույլ մի՛ տուր Ադրբեջանին գողանալ քո գումարը․ այցելի՛ր DEFENDARMENIA.COM՝ միջնորդագիրը ստորագրելու համար»։
Թանկյանը մանրամասնել է՝ 1992 թվականից ի վեր ամերիկացի հարկատուների գումարներից ավելի քան 1․5 մլրդ դոլար է ծախսվել ավտոկրատ կառավարությանը ֆինանսավորելու համար։ Բացի այդ, ԱՄՆ ՊՆ-ը 2018 և 2019 թվականներին Ադրբեջանին 101 միլիոն դոլարի ռազմական օժանդակություն է տրամադրել, որը յուրացվել է և օգտագործվել ոչ նպատակային՝ տարածաշրջանային պատերազմեր հրահրելու, ներառյալ՝ Հայաստան ներխուժելու փորձերի վրա։
Նշենք՝ հիշյալ միջնորդագրով կոչ է արվում դադարեցնել Պաշտպանության նախարարության և Միջազգային զարգացման գործակալության կողմից Ադրբեջանին ֆինանսավորումը։