|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Google» ընկերությունը պարզաբանել է Պաղեստինի բացակայությունը իր քարտեզներից, նշելով, որ այն կապված է վիճելի տարածքները օբյեկտիվորեն ցուցադրելու ձգտումով. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ընկերությունում, մասնավորապես, նշել են. «Մենք չեզոքություն ենք պահպանում աշխարհաքաղաքական վեճերի առնչությամբ և ջանքեր գործադրում վիճելի տարածքները մեր քարտեզներում օբյեկտիվորեն ցուցադրելու համար՝ սահմանագծերը նշելով գորշ կետագծերով», ու հավելել՝ իրենք օգտագործում են քարտեզագրական կազմակերպությունների և աղբյուրների տեղեկությունները՝ վիճելի տարածքների հարցում որոշում կայացնելու համար:
Հիշեցնենք՝ ավելի վաղ որոշ օգտատերեր նկատել էին՝ ընկերության քարտեզում Պաղեստինը պատկերված է որպես Իսրայելի և մյուս հարևան պետությունների տարածք:
Միևնույն ժամանակ, Պաղեստինը նշված է այլ ինտերնետ-ռեսուրսների քարտեզներում, օրինակ՝ Yandex.Maps-ում: