|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Փորձագետները պարզել են` վերջին երեք տասնամյակների ընթացքում երկրի Հարավային բևեռի տարածքում ջերմաստիճանը բարձրացել է երեք անգամ ավելի արագ, քան համաշխարհային միջին ցուցանիշն է: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ վկայակոչելով Nature Weather Change գիտական հանդեսում հրապարակված ուսումնասիրությունը:
Գիտնականների խոսքով՝ յուրաքանչյուր տասնամյակի ընթացքում մոլորակի այս շրջանում ջերմաստիճանն աճել է միջինը 0.6 աստիճանով:
Դրա հիմնական պատճառը ծովի ջերմաստիճանի բարձրացումն է Խաղաղ օվկիանոսի արևադարձային արևելյան հատվածում: Այն առաջացրել է անոմալիա, որը նպաստել է Հարավային բևեռի միջոցով տաք օդային զանգվածների հոսքին: