|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մեքսիկայի հարավային Օահակո նահանգի ղեկավարը հայտարարել է, որ ուժեղ երկրաշարժի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վնասվածքներ ստացել. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Նա, մասնավորապես, նշել է. «Վնասվել է Ուատուլկոյի հիվանդանոցը, հիվանդներին տեղափոխելու անհրաժեշտություն է առաջացել: Համաձայն նախնական տեղեկության, հիվանդանոցի դիմային մասին փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, մեկ հոգի էլ վնասվածք է ստացել»։
Հիշեցնենք՝ հունիսի 23-ին Մեքսիկայի հարավում 7.1-7.7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: