|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուով վարակվածների թիվն ավելացել է 7 հազար 889-ով: Արդեն 4 օր շարունակ երկրում նոր դեպքերի թիվը 8 հազարից չի անցնում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:
Շտաբի տվյալների համաձայն՝ երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում 576 հազար 952: Օրվա կտրվածքով աճը կազմում է 1.4 տոկոս: Ընդհանուր Ռուսաստանում ներկայում շարունակում է բուժում ստանալ 234 հազար 358 մարդ:
Վերջին մեկ օրում ապքինվածների թիվն ավելացել է 10 հազար 186-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 334 հազար 592: Կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում մահացել է 161 մարդ: Ընդհանուր առմամբ, մահերի թիվը կազմում է 8 հազար 2: