|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ն իրավունք չունի արգելել Թուրքիային փոխել Ստամբուլում Այա Սոֆիայի կարգավիճակը՝ թանգարանից մզկիթ վերածելու ուղղությամն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն. հայտնում է թուրքական NTV-ին:
Ըստ Մևլյութ Չավուշօղլուի՝ Այա Սոֆիայի կարգավիճակի փոփոխության հարցը միջազգային թեմա չէ:
«Այա Սոֆիան դարձել էր օսմանցիների սեփականությունը և օգտագործվել որպես մզկիթ: Սա մեր ինքնիշխանության հարցն է », - ասել է նախարարը:
Նա ընդգծել է, որ տաճարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր դարձնելու մասին համաձայնագիրը ոչինչ չի հիշատակում վերջինիս կարգավիճակի մասին, և Անկարան պետք է միայն հոգ տանի դրա պահպանման համար: