|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Լիբանանը ողջունում է Եգիպտոսի նախաձեռնությունը Լիբիայում հակամարտության խաղաղ կարգավորման համար. այս մասին ասվում է հինգշաբթի օրը Լիբանանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ:
«Արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Եգիպտոսի նախաձեռնությունը ՝ Լիբիայում հակամարտությունը լուծելու և արդար, համընդհանուր լուծման հասնելու ուղղությամբ ձեռնարկված ջանքերը, որոնք լիբիական ժողովրդին կվերադարձնեն կայունությունն ու անվտանգությունը», - ասվում է հայտարարության մեջ:
Շաբաթ օրը Կահիրեում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հանդիպում էր ունեցել Լիբիայի ազգային բանակի հրամանատար Հալիֆա Հաֆթարի հետ: Հանդիպումից հետո Եգիպտոսի ղեկավարը հայտարարել էր «Կահիրեի նախաձեռնությունը», որը ներառում է հունիսի 8-ից Լիբիայում հրադադարի ռեժիմը և քաղաքական կարգավորման պայմանները:
Նախաձեռնությանը աջակցել են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և արաբական մի շարք պետություններ, ներառյալ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն: Ազգային համաձայնության կառավարությունը և Թուրքիան դեմ էին արտահայտվել: