|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում, բնակչության առողջական անվտանգության պահպանման նպատակով, հունիսի 4-ից կենսաթոշակներն ու նպաստները կառաքվեն ըստ հասցեների:
«Հայփոստ» ՓԲԸ-ն, պարետատան հունիսի 3-ի նոր ցուցումով, ապահովելու է կենսաթոշակների և նպաստների տրամադրումը
շահառուներին՝ իրենց բնակության վայրերում։ Մարդկանց կուտակումներից խուսափելու համար կենսաթոշակները «Հայփոստի» բաժանմունքներում առայժմ չեն վճարվի:
Նույն ցուցումի համաձայն՝ կենսաթոշակների և նպաստների առաքման ընթացքում փոստատարների անվտանգությունն ապահովվելու է ոստիկանության ուժերի միջոցով։