|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորում և կոչ է անում քաղաքացիներին բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կապված բոլոր գործառնություններն իրականացնելիս հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից և վճարահաշվարկային կազմակերպությունների հավելվածներից:
ԿԲ-ից հայտնում են, որ խիստ անհրաժեշտության դեպքում բանկ կամ վարկային կազմակերպություն այցելելիս խնդրում են պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակ և ձեռնոցներ:
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ձեզ սպասարկող ֆինանսական կազմակերպության հետ և ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները, ինչպես նաև զանգահարել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծին՝ 011550170, 011561954, 011563950 և 010592697 հեռախոսահամարներով: