|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Չինաստանն իր բողոքն է հայտնել Վաշինգտոնին երկրի ներքին գործերին միջամտելու համար։ Ըստ Չինաստանի ԱԳՆ-ի՝ երկիրը դատապարտում է ԱՄՆ կողմից Հոնկոնգին աջակցության ցուցաբերումը։
Նախարարությունը նշում է, որ ԱՄՆ-ի կողմից Չինաստանի ներքին գործերին ցանկացած միջամտություն մատնված է անհաջողության, իսկ Չինաստանը կոշտ կպատասխանի դրանց։
Ավելի վաղ Չինաստանը հայտարարել էր, որ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ավստրալիայի իշխանությունների կողմից քննադատությունները և օրինագծերը Հոնկոնգի ազգային անվտանգության քաղաքականության վերաբերյալ, հակասում են Պեկինի և Լոնդոնի միջև Հոնկոնգի ինքնավարության վերաբերյալ կնքված հռչակագրի դրույթներին։