|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Մայիսի 29-ին, ժամը 11։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում քաղաքացին ընկել է մոտ 4 մետր խորությամբ փոսի մեջ։ Այս մասին հայտնում են ԱԻն լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Սոս Մանուկյանի անվան փողոցի տներից մեկի բակի մոտ 4 մետր խորությամբ փոսը։
Փրկարարները փոսից հանել են Սերյոժա Վ․-ի (ծնված 1947 թ) դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։