|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ստեփանակերտում երեկ՝ մայիսի 26-ին, 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 9 ամյա երեխայի։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Արցախի ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ժամը 20:25-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 18 տարեկան Ա. Բ.-ն վարելով «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենան, Ազատամարտիկների փողոցի թիվ 56 շենքի դիմացի ճանապարհահատվածում, հետիոտնային անցումի վրա վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 9 տարեկան Ա. Մ.-ն:
Ա. Մ.-ն աջ ծնկան շրջանի քերծված վերքով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ: Նախնական տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: